Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱԺ հինգ խմբակցությունները դեմ կքվեարկեն 2015-ի բյուջեի նախագծին

ԱԺ հինգ խմբակցությունները դեմ կքվեարկեն 2015-ի բյուջեի նախագծին
14.11.2014 | 21:15

Կառավարության սոցիալական բյուջեին հավատաց միայն «Հանրապետականը»։ Խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը փորձեց համոզել ոչիշխանական ուժերին՝ 2015-ին մշակված փաստաթղթով կբարելավվի ժողովրդի սոցիալական վիճակը, կնվազեն աղքատությունը, գործազրկությունն ու արտագաղթը, կկրճատվի ստվերը, Հայաստանն ավելի անվտանգ կդառնա, սակայն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը դեմ կքվեարկեն բյուջեի նախագծին։
ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն ասաց՝ կառավարությունը տնտեսության անկման պայմաններում նստած թռչնակ է նկարում. «Ներողություն, բայց սոցիալական քաղաքականությունը, որ վարվում է, ոչ թե ամենավատ սոցիալիզմի, անգամ լիբերալիզմի հետ կապ չունի, սա անարխիզմ է»։
ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն էլ եզրակացրել էր՝ գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ։ «Միայն ժամանակավոր կառավարությունը կարող է ներկայացնել բյուջեի փաստաթուղթ, որն առանց զարգացման միջոցառումների, ավելացնում է սոցիալական վճարները՝ հույս ունենալով դրանով զսպել սոցիալական բունտը և օրվա ընթացիկ հարցերը լուծել երկրի ապագայի հաշվին»,- ասաց Զուրաբյանը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն առաջարկեց կառավարությանը՝ եղեք ռոմանտիկ և հրաժարական տվեք. «Կուզենայի վարչապետի աչքերին նայել և ասել, բայց, ցավոք, նստած չէ։ Վստահ եմ, օրը երկու անգամ մտքով անցնում է հրաժարական տալը»։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ելույթով ամբիոնին էր մոտեցել ընդդիմախոսներին հակադարձելու համար, ասաց՝ կուշտ են այդ ռոմանտիզմից։ Շարմազանովն ասաց՝ միայն քննադատել գիտեն, այնինչ ՀՀԿ-ն առաջարկներ էր ակնկալում։ «Բացի այն, որ ասում եք՝ սա չկա, նա չկա, հինգ տարեկան տղան էլ կասի՝ պապա ջան, սա չկա, լուծում պիտի տաք»,- ասաց Շարմազանովը։
ԲՀԿ-ից ելույթ ունեցող Միքայել Մելքումյանը խոսքի հենց սկզբում նկատեց. «Գոտկատեղից ներքև հարվածներ չեն լինելու, ինչպես ասել եմ, լինելու է անկեղծ, արդարամիտ գնահատական բյուջեի նախագծին»։
Բյուջեի նախագծի քվեարկությունը տեղի կունենա առաջիկա օրերին։ Քննարկումներն ավարտվեցին, իսկ անցան կիսադատարկ դահլիճում։

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ